Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճանապարհները բաժանվում են

Ճանապարհները բաժանվում են
30.05.2018 | 17:51

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է «արքայականը» լքելու մասին` հայտարարելով, որիր համար «հրաշալի էր այդ թիմում խաղալը»:

«Սերուցքայինների» օնլայն խանութում դժվար չէ տեսնել, որ բացակայում է պորտուգալացու 2018-2019 մրցաշրջանի նոր մարզազգեստով լուսանկարը: Ռոնալդուն չի մասնակցել նաև հանդերձանքի տեսահոլովակի շնորհանդեսին: Քրիշտիանուի ընկերը հայտնել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին խոստացել է բարձրացված աշխատավարձ, սակայն խոսքի տերը չի եղել, մինչդեռ «Պարի Սեն Ժերմենն» արդեն իսկ պատրաստ է նրան ունենալու համար տալ տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ